ԿՈՒԶԵՄ
Октябрь 27, 2009 2 комментария
Կուզեմ դառնալ քամի մեղմիկ
Ու սոսափվեմ քո մազերին,
Կուզեմ լինել արևի շող
Ու ընկնեմ քո աչքերին:
Ցայտող աղբյուր կուզեմ լինել,
Որ երբ հանկարծ դու ծարավես
Ու անցնելիս դու ինձ տեսնես`
Շուրթերտ մեղմիկ ինձ դու հպես:
Կուզեմ շողքտ լինել հոգիս,
Որ ուր գնաս ինչ էլ անես,
Ինչքան էլ որ ինձ չտեսնես`
Կողքիտ լինեմ, քեզ միշտ տեսնեմ:
Երազտ կուզեմ լինել, գիտես?
Որ երբ քնես, միշտ ինձ տեսնես
Ու վերջապես դու հասկանաս ու իմանաս,
Որ Քո սերն եմ, ինչքան էլ որ ընդիմանաս:
Реклама
Lavna Aram jan 🙂 Apres…vonc or qo «KUZEM»-n u im «uzum em»-@ irar sharunaken u lracnen :))))
հա, եսել էի տենց մտածում 🙂