Ավետիք Իսահակյան-Լիլիթ

(մեկ հատված Իսահակյանի «Լիլիթ» առասպելից)

Սակայն Ադամ՝ նստած Եվայի կողքին, երբ լսում էր վարդենիների շրշյունը՝ նրա մեջ Լիլիթի շունչն էր առնում։ Դրախտի բույրերի մեջ Լիլիթի բույրն էր զգում և սոխակների երգերի մեջ՝ Լիլիթի ձայնը։

Երբ բարի Եվան գգվում էր Ադամին և իր սև մազերով ծածկում էր Ադամի դեմքը, Ադամ տեսնում էր սակայն Լիլիթի ոսկեհուր վարսերը միայն, որ ծածկում էին բոլոր հորիզոնները։

Երբ փոթորիկ էր լինում և մրրիկ, նա տեսնում էր Լիլիթին իր մո­տով շեշտակի անցնելիս, և երբ կայծակն էր ճեղքում երկինքը ― Լիլիթի հրեղեն սերն էր այդ, որ ճեղքում էր Ադամի հոգին։

Երբ գոցում էր բիբերը՝ իր սրտի մեջ տեսնում էր Լիլիթի անհուն գեղեցիկ պատկերը, երբ նայում էր աստղերին ― աստղերի մեջ տեսնում էր Լիլիթի աչքերը և անհուն արևի մեջ― ամբողջ Լիլիթին… «Եվա» էին հնչում նրա շրթները, սակայն «Լիլիթ» էր արձագանքում նրա հոգին։

Եվ երբ ճիգ էր անում Լիլիթին մոռանալու, գրկում էր հավատարիմ Եվային, կրծքին սեղմում և համբուրում— նա այդ ժամանակ Լիլիթին էր սեղմած տեսնում իր կրծքին, Լիլիթին համբուրում, Լիլիթին զգում, միայն Լիլիթին…

Եվ ապրեց Ադամ՝ սպասելով ու տենչալով միշտ Լիլիթին, և մեռավ Ադամ՝ հառաչելով ու երազելով մի՛միայն Լիլիթին…

3 Responses to Ավետիք Իսահակյան-Լիլիթ

  1. Уведомление: Ավետիք Իսահակյան-Լիլիթ (via Arxangelo’s Blog) « Arxangelo's Blog

  2. լավն է շատ :)))

    • իմ համար, որ հրաշքա

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: