ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ — ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ցանցում հերթական «շրջայցիս» ժամանակ աչքիս ընկավ մի փոքրիկ հատված Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունից: Շատ հետաքրքրեց և որոշեցի գտնել ամբողջական բանաստեղծությունները և գտա granish.org կայքում: Դուրս շատ եկան, շատ հոգեհարազատ բան կա էս բանաստեղծություններում, ասես այն հատվում է հոգուս հորիզոններին: Կարծում եմ հեղինակը դեմ չի լինի, որ մի երկու իմ կողմից ընտրված և ինձ առավել հոգեհարազատ բանաստեղծություն տպագրեմ իմ բլոգում: Շնորհակալություն հեղինակին:

ՆԱՄԱԿԸ, ՈՐԸ ՔԵԶ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՍՆԵԼՈՒ

Ամեն ինչ բաժանված է արդեն,
և աստղերը, և արևը, և լուսինը:
ես գլխահակ եմ գալիս քեզ մոտ,
և ամաչում եմ սարսափելի,
որովհետև ամեն ինչ բաժանված է ու նվիրված:
Եվ այս բառերը՝ օտար արևներ,
և մերկ ծառերը, և քո կարոտը
անչափ տխուր են, անչափ հուսահատ,
որովհետև այս նամակը երբեք քեզ չի հասնելու,
որովհետև նորից քեզ փնտրելու եմ ամենուրեք,
գլխահակ քայլելու եմ նույն փողոցներով,
որովհետև ես սարսափելի ուշացած սիրահար եմ,
որովհետև ես ոչինչ չունեմ քեզ նվիրելու, որովհետև
ամեն ինչ բաժանված է ու նվիրված:
Փողոցներում, որտեղ դու հիմա չկաս, գարուն է
և մարդիկ քայլում են ոչ մի փոփոխություն չնկատելով:

ՍԻՐՏ

Հին բառերի մեջ ամենաշատը դու կարող էիր խաբվել,
Դու, թեև այնպես
Խնամքով ու հոգատար թաքնված էիր մարմնի
Ամենախորքում, ամուր ու ճկուն ոսկորներով ցանկապատված:
Դու, ամենանուրբն ու զգայունը ու նաև
Անհրաժեշտն ու խաբվածը բոլորից:
Դու ցանկացել ես տեսնել,
և աչքերը փակել են աչքերդ,
դու ցանկացել ես գրկել,
և ձեռքերը բռնել են ձեռքերդ,
իսկ ձեռքերը կախվել են խաչված` դատապարտված
ստրուկների նման` հին Հռոմի ճանապարհին:
Դու ցանկացել ես լսել,
և ականջները խուլ են ձևացել,
դու ցանկացել ես վազել,իսկ ոտքերը
տարել են քեզ բոլորովին ուրիշ ճանապարհով…
Դու անվերջ ինչ-որ բաներ ես ցանկացել,
Բայց քեզ խաճախ խեղդել են ծխախոտի ծխի մեջ
և կամ թմրացրել գինով և օղիով դաղել:
Դու,անզոր ու անօգնական,
Ինչպես երեխա`բարուրի մեջ փաթաթված:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

One Response to ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ — ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Սամվել:

    Ուզում եմ անցկացնել մի այսպիսի, գուցե անհաջող , զուգահեռ։ Էվկլիդի երկրաչափության հետևում կանգնած է ռեալ ֆիզիկական աշխարհը։ Շոշափելի ու հասկանալի բոլորի համար։ Բայց ժամանակի ընթացքում, երբ մարդը ավելի խորը գիտելիքներ ձեռք բերեց, ուզեցավ ավելի լավ ճանաչել աշխարհը։ Ու հայտնաբերեց, որ Էվկլիդի ռեալ, ֆիզիկական, ներքին ոչհակասական աշխարհից բացի կան ուրիշ աշխարհներ(Լոբաչևսկու, Ռիմանի երկրաչափությունները), որոնք նույնպես ոչհակասական են ներսից, ամբողջական են ու տրամաբանորեն ավարտուն։ Սակայն նրանց հետևում չկա ռեալ նյութական աշխարհ։ Չկա, չնայած նրանք լրիվ են ու ամբողջական ու իրավուք ունեն ապրելու։
    Վերադառնալով մեր ոչխարներին ասեմ, որ այս տիպի գրականությունը ինձ վրա վերացական հասկացությունների մանիպուլյացիա է թվում, որի թիկունքում ոչինչ չկա։ եվ իրոք չկա։ եթե ուզենաս հիշել որևէ բան, ասենք բաժակաճառի, կամ ուրիշ առիթով, մեջբերել, չես կարողանա։ Որովհետև սրանք տարբեր ուղղություններով թռչող հասկացություններ են, որոնք չունեն միացնող գաղափար։
    Ամենայն հավանականությամբ, ինչոր տեղի ոճն են կրկնօրինակում։ երևի ահագին հոդված ու գրքեր էլ կլինեն այս անհեթեթություններին *գիտական* հիմնավորում տալու համար։ Այսպես որ գնա, սրանցից ամեն մեկը վաղը նոր այբուբեն կհնարի ու կհայտարարի, որ իր բարձր արվեստը հասկանալու համար Մաշտոցի *գյադայական* այբուբենը բավարար չի։ Հլա ընթերցողին էլ էշի քուռակ կհայտարարի։ Ռուսներն ասում են որ անձուկ տեղը խեցգետինն է իրեն ձուկ հռչակում։Սևակ ու Սահյանները մեռան, իսկ գրական կատուները հավակնում են թագավորի ու վեզիրի աթոռներին։ Հա, էն էլ ասեմ. ներողություն եմ խնդրում Լոբաչևսկուց ու Ռիմանից մեր գրական ԱՎՏԱՐԻՏեՏՆեՐԻՆ իրենց մոտ բարձրացնելու համար։ Դե, տղա են էլի, թող կռճոններով ապրեն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: