Իմ քաղցր թույն, իմ սրտակեր (Ռուբեն Հախվերդյան)

Ծեր գնչուհին բախտս կարդաց
Իմ հայացքի մեջ մոխրացած,
Նա կիսաձայն ինձ շշնջաց,
Որ ես ճամփորդ եմ ուշացած,

Որ իմ գնացքն արդեն մեկնել է,
Ես ուշացել եմ նրանից,
Ով որ իմ սիրտը գողացել է,
Արդեն հեռու է ինձանից։

հատված Հախվերդյանի "Գնչուհին" երգից

Սպիտակ Ձիս

Նորից բացվում է լուսաբացը
Իմ առաջին ու վերջին սեր,
Երկինքը աչքերիդ պես թաց է
Ճակատագրից, ճակատագրից
Ճակատագրից պոկված նվեր…
Վերջին անգամ ներիր ինձ տեր,
Ես կորցրել եմ քաջությունս,
Իմ թշնամու անունն է սեր,
Բայց նա է հենց, բայց նա է հենց
Բայց նա է հենց երջանկությունս…
Ես կորցրել եմ ճերմակ ձիս,
Իմ ոսկեթամբ ժառանգությունը,
Ինչպես ելնեմ այս անտառից,
Երբ կորցրել եմ, երբ կորցրել եմ,
Երբ կորցրել եմ ուղղությունս…
Այս ինչ կախարդ ինձ կախարդեց,
Ով ինձ նետեց անտակ անդունդը,
Ինձ բաց ծովում մեկը խեղդեց,
Բայց ափ հանեց, Բայց ինձ փրկեց,
Բայց ինձ ժպտաց հաջողությունը…
Ես իջեցրել եմ իմ դրոշը,
«Հպարտություն» կոչվող նավի,
Վիճակն իմ խիստ անորոշ է,
Պարտության մեջ եմ, պարտության մեջ եմ,
Պարտության մեջ եմ կամովի…
Ահա իմ փայ երջանկությունը,
Որն ինձ ավաղ շուտ կլքի,
Իսկ իմ խղճի հաշվետվությունը
Երգի ձևով, երգի նման,
Երգի թևով կփոխանցվի…
Մի կողմ դրեք դատարկ վեճերը,
Աննպատակ ու անտեղի
Ես կորցրի մտքիս էջերը,
Եվ ճիշտ հասցեն, եվ ճիշտ հասցեն,
Եվ ճիշտ հասցեն իմ այստեղի…
Նորից բացվում է լուսաբացը,
Իմ քաղցր թույն, իմ սրտակեր,
Երկինքը աչքերիդ պես թաց է,
Ճակատագրից, ճակատագրից,
Ճակատագրից պոկված նվեր:

One Response to Իմ քաղցր թույն, իմ սրտակեր (Ռուբեն Հախվերդյան)

  1. Уведомление: Tweets that mention Իմ քաղցր թույն, իմ սրտակեր (Ռուբեն Հախվերդյան) « Arxangelo's Blog -- Topsy.com

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: