Վարչապետը հավաքում է աշխատանքային խումբ կամ ում կարելի է համարել բլոգոսֆերայի ներկայացուցիչ (կազուս)

Տ.Սարգսյանը ստեղծում է աշխատանքային խումբ` ներգրավելով բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին, որը կզբաղվի ներկայացված «Հայագիտության հայեցակարգի» ու «Հայաստանի Հանրապետության հայագիտության ոլորտի զարգացման 2010-2025թթ. ռազմավարության» լրամշակմամբ` սահմանելով հայագիտության նպատակները և դրանցից բխող առաջնահերթ խնդիրները: Եվ այդ խմբում որոշել է ներգրավել բլոգերների ներկայացուցիչ: Բայց…
Հենց ամենահետաքրքիրը այս բայց-ում է: Ըստ երևույթին պարոն վարչապետը չգիտի և ոչ մեկն էլ նրան չի հուշել, որ բլոգ ասվածը դա միայն «կենդանի մատյանը (livejournal)» չի, և բլոգոսֆերան չի սահմանափակվում կենդանի մատյանում գրանցվածներով: Որովհետև` ցիտում եմ հենց վարչապետի բլոգից «Առաջարկում եմ առաջին մակարդակի մեկնաբանություններում Կենդանի Մատյանի օգտագործողների թվից ներկայացնել թեկնածուներ: Մեկ շաբաթից կանցկացվի քվեարկություն, որի արդյունքում ինքներդ կընտրեք նրան, ով կներկայացնի բլոգոսֆերան Հայագիտության հանձնաժողովում»:

Այնպես որ հարգելի իմ ոչ «կենդանի մատյանական» բլոգերներ, կառավարական մակարդակով դուք ոչ մի դեպքում չեք համարվում բլոգոսֆերայի ներկայացուցիչ: Սենց բաներ…

13 Responses to Վարչապետը հավաքում է աշխատանքային խումբ կամ ում կարելի է համարել բլոգոսֆերայի ներկայացուցիչ (կազուս)

  1. է մտածում ես? հեչ էլ թե չենք համարվում…😀

    • էտել կա😀

  2. Իսկ ինչու չեք ձեր դիտարկումը այդ գրառման տակ թողնում՞՞՞ ոչ մի վատ բան չկա զգուշացնելու, որ բլոգոսֆերան միայն կենդանի մատյանը չէ: Առաջարկում եմ ձեզ այս գրառման լինքը թողնել վարչապետի համապատասխան գրառման տակ:

    • լավ առաջարկ էր, մերսի😉

  3. իսկականից որ, կամ էլ ոչ վաղ անցյալում Հ1-ի ինտերակտիվով բլոգային տեսությունը մենակ ԿՄ-ի մասին էր, բայց մենք արդեն ունենք բացառություն ` իմ շատ սիրելի Շուշան Շատիկյանի բլոգը , ընենց որ կամաց գլխի են ընգնում…………

    • Ճիշտա ու էտ մասին մի երկու քաղցր խոսք ինտերակտիվի բլոգում կոմենտներում գրել եմ😉

      • halal a 🙂 karox a qo gracic en poxvel

        • չէ ես որ գրեցի Շուշանի բլոգի մասին արդեն ասել էին, ասի գոնե գոհ եմ, որ Շուշանի բլոգի մասին խոսացիք🙂

  4. Уведомление: Tweets that mention Վարչապետը հավաքում է աշխատանքային խումբ կամ ում կարելի է համարել բլոգոսֆերայի ներկայացուցիչ (կազուս) « Arxangelo's Blog -- Topsy.com

  5. Ընդհանրապես ինչ որ մի բան չի կարելի որպես դոգմա ընդունել, եթե դա ասվել է մի հոգու կողմից: Եթե վարչապետը բլոգգեր է համարում մենակ livejounal-ում գրանցվածների, ապա ես էլ ասեմ, որ իրան բլոգգեր չեմ համարում, որտեւ ես իրա պոստերում չեմ կարում կարդամ մի բան, որը գրված կլնի իրա ձեռով: Ինձ թվում ա, որ իրա PR-շիկներն են իրա բլոգը գրում, ու մեկ-մեկ էլ իրան ասում են, թե ինչ ա կատարվում բլոգում:

    • Դե հա, համամիտ եմ, ուղակի հենց էդ PR-շիկները ստացվումա, որ բացի վարչապետի PR անելուց ավտոմատ նաև ռեկլամում են ԿՄ-ն, իսկ մեր ազգի մեծ մասն էլ քանի որ սենց բաներից շատ հեռույա, իրանց մոտ տպավորվումա, որ բլոգը դա կենդանի մատյաննա, իսկ բլոգերը դա նայա ով գրանցվածա կենդանի մատյանում: Իսկ աշխատանքային խմբի անդամ փնտրում էի բլոգերի ու հատուկ նշված կենդանի մատյանականի😉

      • Առաջին հերթին իրանք պիտի մտածեն, որ էն մարդիկ ովքեր բլոգ չունեն, հիմնականում չգիտեն էլ, թե էտ ինչ ա: Տակ շտո, իրանց ռեկլամը անհաջող ա: Էտ ռեկլամը մենակ մենք ենք կարդում ու մենք էլ հո ամեն անխելքի ասած չենք անելու: Ճիշտն ասած ես ընդեղ էլ բլոգ ունեմ, բայց ինձ ընդհանրապես LJ-ը դուր չի գալիս

        • հա իմ առաջին բլոգնել էր ԿՄ-ում, բայց ինձել դուր չեկավ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: