ՀԵՐԹԱԿԱՆ ԱԲՍՈՒՐԴ ArmNetAwards-ԻՑ

ԵՊՀ-ից այլևս ոչ ոք չի կարող քվեարկել, քանի որ արդեն մի հոգի քվեարկել է, որովհետև ԵՊՀ-ն ունի ընդհանուր մեկ IP: 1000-ավոր աշխատակիցների ձայները այսպիսով անտեսվում են:

Ամեն անգամ ինքս ինձ համոզում եմ, որ աչք փակեմ թերությունների վրա, բայց ինչքան գնում, այնքան շատ ու շատ թերություններ են ի հայտ գալիս:

Պարզվում է ԵՊՀ-ն ունի մեկ ընդհանուր IP: Այսօր ես արդեն մեր ֆակուլտետից, իմ ամբիոնից, իմ համակարգչով առավոտը քվեարկել էի: Եվ երբ ծանոթներս և ընկերներս այլ ֆակուլտետներից փորձեցին ամեն մեկը իր համակարգչով քվեարկի` եկավ հերթական հաղորդագրությունը, որ «Դուք այսօր արդեն քվեարկել եք», այնինչ իրենք առաջին անգամ էին ընդհանրապես տեսնում ու իմանում այդ մրցանակաբաշխության և նրա կայքի մասին: Էլ չեմ խոսում նույն ֆակուլտետում տարբեր մարդկանց քվեարկելու մասին:

Այս հարցով գրեցի  ArmNetAwards-ի ֆեյսբուքյան խմբի պատին և ահա ինչ պատասխան ստացա.

-Հարգելի Արամ, ցավոք սրտի, կայքի անվտանգության կարգավորումները չեն թույլատրում մեկ IP-ից քվեարկությունը:

Հիմա ինչ է դուրս գալիս մի ամբողջ հիմնարկությունից, որը ունի հազարավոր աշխատակիցներ, ընդհամենը մեկ հոգի կարող է օրական քվեարկել:

Ժողովուրդ ջան, միգուցե ես ճիշտ չեմ ընկալում արդարություն հասկացողությունը: Հիմա դուք ասեք, մի՞թե սա աբսուրդ չէ, մի՞թե սա արդարացի է:

Կարծում եմ կազմակերպիչներին պետք է շատ լուրջ մտահոգի այս փաստը: Հույս ունեմ, որ ձայնս տեղ կհասնի և այս թերությունը ևս կշտկվի, քանի որ չեմ կարող ուրանալ, որ շատ թերություններ շտկվել են արդեն:

 

8 Responses to ՀԵՐԹԱԿԱՆ ԱԲՍՈՒՐԴ ArmNetAwards-ԻՑ

  1. Բնականաբար արդարացի չէ: Պարզապես փորձեք այլ IP-ով համակարգիչներից քվերակել:

    • Հարցը նրանում է, որ հենց արգելափակվում է ոչ թե առանձին IP-ն, այլ համալսարանի ընդհանուր այպին

  2. Samvel:

    Իմ կարծիքով՝ եթե որոշել էին նման բան կազմակերպել, որը շատ ողջունելի է, պետք է այս ամենը հաշվի առնվեր: Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ լավ էլ հնարավոր է նույն կայքի համար մեկից ավելի անգամ քվեարկել, այսինքն համակարգը շաաաաաա՛՛՛՛տ էլ թերի է… Ուղղակի պետք է չեղյալ հայտարարել այս անիմաստ քվեարկությունն ու ընտրությունը թողնել ժյուրիին…./բնականաբար համոզված լինելով, որ ամեն ինչ նորմալ ու, ամենակարեւորը, հիմնավորված կլինի/:

    • Ես նույնպես համամիտ եմ, որ օնլայն քվեարկությունը պետք է չեղյալ համարել, աչքիս մեր երկիրը, որը իր համար ընտրել է ՏՏ ոլորտը ստրատեգիական, դեռ շաաաատ հեռույա էտ նույն ՏՏ-ից: Լուրջ բան ենք ձեռնարկում անլուրջ մոտեցումներով, տենց ոնց կլինի?

  3. «Ուղղակի պետք է չեղյալ հայտարարել այս անիմաստ քվեարկությունն ու ընտրությունը թողնել ժյուրիին»… Լրիվ համաձայն եմ Սամվել ջան, նամանավանդ, որ ես ինքս էլ փորձել եմ քվեարկել մի բաժնում, որում առաջին անգամ էի քվեարկում, բայց չստացվեց… Նման բողոքներ մի հոգուց չէ, որ լսել եմ… Իսկ որոշ կայքերի ռեյտինգներ հետաքրքիր կերպով աճ են ունենում հենց այն պահերին, երբ քվեարկության կայքում ծանրաբեռնվածություն է նկատվում, ու քվեարկությունը ժամանակավորապես անհնար է լինում…
    Մի խոսքով միակ քիչ թե շատ արդար տարբերակը կլինի ժյուրիի ընտրությանը թողնելը…

  4. Անի:

    Դե բոլորդ հետ թռեք Լուսին……..
    Հաստատ այնտեղի ժյուրին իր գործը արդար կկատարի:
    Իսկ Երկրի — մեծ աշխարհի մեր անկյունում (ականջդ կանչի Հրանտ Մաթևոսյան ) ժյուրին
    ԱՐԴԱՐ գործերի համար ՊԱՐԱՊ չի:

  5. anulikk:

    ի դեպ էս խնդիրը մենակ ԵՊՀ-ում չի, նույն պատկերն է նաև Ազգային Ժողովում ու նախարարություններում… Բավական է մեկը քվեարկի իր համակարգչից և մնացածները զրկվում են քվեի իրավունքից…

    • aha evs mek absurd

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: