ՄԵԾ, ԲԱՅՑ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԱՆՈՒՆ (Հին պոստի վերհիշում)

Սկսվել էր Ղարաբաղյան պատերազմը: Ադրբեջանական կողմը մինչև ատամների ծայրը զինված էր ժամանակակից զենքերով, իսկ մեր հայ տղաները կռվում էին պապենական մոսիներով և ժանգոտած որսորդական հրացաններով: Ադրբեջանը ռմբակոծում էր մեր գյուղերը տարբեր տրամաչափի զենքերով, հրթիռներով: Իսկ հայկական կողմը, ինչպես նշվեց, նորմալ ավտոմատ չուներ, ուր մնաց` հրթիռներ: Եվ ահա, օրերից մեկ օր ազերիները սարսափահար և զարմացած նկատում են, որ հայերը նույնպես հրթիռներ են ձեռք բերել և ոչ պակաս պայթյունային ուժգնությամբ: Նրանք զարմացած էին, թէ որտեղից հայերին այդքան գումար, որպեսզի հրթիռներ գնեն այսքան կարճ ժամանակահատվածում: Նրանք չգիտեին, որ այդ հրթիռները պատրաստված են Հայաստանում` հասարակ թթվածնային բալոններով: Եվ ոչ միայն ազերիները, այլ նաև հայ ազատամարտիկների մեծ մասը նույնպես չգիտեր թե որտեղից այդ փրկարար «հրթիռ-բալոնները»: Իսկ այդ մտքի հեղինակն էր ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի գիտաշխատող, մեծ հայրենասեր Հելբիկ Դերենիկի Հակոբյանը: Նա էր, որ առաջին անգամ Հայաստանում սինթեզեց հրթիռային վառելանյութ և իր ընկերների հետ հետամուտ եղան այդ, այն ժամանակների համար այդքան անհրաժեշտ զենքի ստեղծմանը: Հետագայում նրա հրթիռները կատարելագործվեցին և ներգրավվեցին հայկական սպառազինության մեջ:

Իսկ այդ մարդու անունը Դուք այսօր չեք գտնի ոչ մի գրքում և ոչ էլ կլսեք Ղարաբաղյան պատերազմին վերաբերող ինչ-որ մի հաղորդման մեջ:

Մարդ, որ իրեն նվիրեց հայրենիքի ազատագրմանը` ոչ զենք վերցնելով, այլ իր մտքի հզորությամբ: Մարդ, որը զոհվեց իր հայրենիքի ազատագրմանը մասնակցելով ոչ թե մարտի դաշտում, այլ լաբորատորիայում:

Այդ փորձերի հետևանքով Հ.Հակոբյանը կորցնում է առողջությունը և 1992-ին մահանում արյան քաղծկեղից:

Եվ մինչև այսօր նա կամ իր ընտանիքը այդպես էլ չլսեց հասարակ շնորհակալություն բառը նրա արած ոչ պակաս կարևոր գործերի համար:

Ինչևէ,  հպարտ եմ, որ այդ մարդու որդին եմ և պատշաճ եմ համարում այն փաստը, որ  հորս անունը, իմ համեստ ուժերով ուզում եմ հայտնի դարձնել հանրության մի փոքր հատվածի մոտ, որոնք կոչվում են բլոգգերներ: Ես և նրան ճանաչողները հասկանում ենք, որ այդ անունը ՄԵԾ է, թեպետ, ցավոք, դեռ անհայտ:

Ճանաչենք այն մեծերին, որոնց ուժերի շնորհիվ այսօր մենք ապրում ենք խաղաղության մեջ…

17 Responses to ՄԵԾ, ԲԱՅՑ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԱՆՈՒՆ (Հին պոստի վերհիշում)

  1. ՓԱՌՔ ՆՐԱՆ

    • շնորհակալություն փառաբանման համար, հիրավի Փառք այն մարդկանց, որոնց շնորհիվ վաստակել ենք այս խաղաղությունը

  2. Shushan:

    Չգիտեմ իմ խոսքերն ինչքանով արժեք կունենան, բայց անպայման ուզում եմ հայրիկիդ ասել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ: Գուցե այսօր շատերի համար անհայտ անունը վաղը կդառնա իսկապես հայտնի ու դա կլինի նաև քո շնորհիվ:

    • Ապրես շատ Շուշան ջան

      • Shushan:

        Խնդրեմ, հույսով եմ` դեմ չես, եթե ռեբլոգեմ…Ուզում եմ անպայման մարդիկ իրազեկ լինեն…

        • Վայ չես պատկերացնում ինչքան շնորհակալ եմ քեզանից ռեբլոգինգի համար, շաաա~տ մերսի:Շատ կուզենաի, որ մնացածն էլ ռեբլոգ անեին, որովհետև այդպես է միայն հնարավոր դարձնել հայտնի` անհայտ, բայց մեծ անունը:

  3. Уведомление: ՄԵԾ, ԲԱՅՑ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԱՆՈՒՆ (via Arxangelo’s Blog) « Մի լրագրողի օրագրից

  4. Ժողովուրդ, իրոք պետքա մեր ազգի արժանի զավակների մասին բարձրաձայնել, քանի որ իրենք էնքան համեստ ու ազգասեր են, որ կոլեկտիվ շահերը գերադասել են սեփական բարեկեցությունից ու նույնիսկ կյանքից: Շուշ ջան, քեզ առանձնակի շնորհակալություն նման ազգասերների մասին տեղեկացնելու համար:

  5. Ani:

    Թող քո գործերը գնան այն ճանապարհով, որով գնացել են այդ Մեծ մարդու աշխատանքները. Բայց միայն ու միայն խաղաղ պայմաններում

    • շնորհակալ եմ !

  6. reblogged!!!!!

    • Thank you!!!

  7. hass:

    Patmutyan@ ajs paravor ZINVORI canot er indz .Ev es erjanik kzgai indz mi poqr, ete chanachein nran mer myus eritasardner@ evs . Isk arayjm xonarhvelov ir anvan arjev …SHNORHAKALUTYUN

    • Dzez nuynpes shnorhakalutyun. Knereq, indz uxaki shat hetaqrqrets, isk dzez vortexits e haytni nra patmutyun@?

      • Hass:

        azatamartik @nkerner unem, patmum ein hiacmunqov, hpartutyamb. patgamecin misht hishel, chmoranal u eraxtapart linel misht

        • pastoren hors gortser@ der hishoxner kan, pastoren aydqanel moratsvats chi anun@, es shat urax em, shnorhakalutyun

  8. Уведомление: ՄԵԾ, ԲԱՅՑ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԱՆՈՒՆ (via Arxangelo’s Blog) « Arxangelo's Blog

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: